ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները» ընտրություններին չի մասնակցի

Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները» ընտրություններին չի մասնակցի
30.01.2017 | 19:20

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է չմասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ ջան, ես որոշել եմ ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը ՝ չմասնակցել...», - Facebook-ի իր էջում գրել է նա և հավելել, որ ոչ մի քաղաքական ուժի հետ ինքը որևէ բանակցություն չի վարել դաշինքներ կազմելու մասին:

Դիտվել է՝ 1401

Մեկնաբանություններ